Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հայաստանում տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում պահպանվում է դրական շարժը

Հայաստանում տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում պահպանվում է դրական 
շարժը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա առաջին եռամսյակում աճ է արձանագրվել Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Այսպես, հաշվետու շրջանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 30.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 723 մլրդ 685 մլն դրամ: Այս տարվա փետրվարի համեմատ աճը կազմել է 0.2 տոկոս: 2024 թվականի մարտին Հայաստանում մեկամյա կտրվածքով արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 33.5 տոկոսով՝ կազմելով 262 մլրդ 483.8 մլն դրամ:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին 3.7 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 87 մլրդ 274.1 մլն դրամ:

Տարվա առաջին եռամսյակում շինարարության ծավալը 11.7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 72 մլրդ 195.4 մլն դրամ: Ընթացիկ տարվա փետրվարի համեմատ մարտին աճը կազմել է 29.4 տոկոս: 2024 թվականի մարտին շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցել է 13.1 տոկոսով՝ կազմելով 30 մլրդ 638.2 մլն դրամ:

Ներքին առևտրի շրջանառությունը 2024-ի հունվար-մարտ ամիսներին 26.5 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 1 տրլն 238 մլրդ 169.2 մլն դրամ: Այս տարվա մարտին փետրվարի արդյունքը գերազանցվել է 20.1 տոկոսով: 2023 թվականի մարտի համեմատ այս տարվա նույն ամսին առևտրի շրջանառությունն աճել է 30.4 տոկոսով՝ կազմելով 489 մլրդ 92.6 մլն դրամ:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալը (առանց առևտրի) տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցել է 5 տոկոս աճ՝ կազմելով 745 մլրդ 590.5 մլն դրամ: Մարտին՝ փետրվարի համեմատ, աճը կազմել է 15.1 տոկոս: Այս տարվա մարտին ՀՀ բնակչությանը մատուցած ծառայությունների ծավալը 4.7 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից՝ կազմելով 272 մլրդ 479.5 մլն դրամ:

Սպառողական գների ինդեքսը 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.2 տոկոսով: Այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, նշված ինդեքսը նվազել է 0.2, իսկ անցյալ տարվա մարտի համեմատ՝ 1.2 տոկոսով:

2024 թվականի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրվել է 0.4 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա՝ 2 մլրդ 475.1 մլն կՎտ/ժամ: Այս տարվա մարտին արտադրվել է 1.7 տոկոսով շատ էլեկտրաէներգիա, քան փետրվարին: Մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արտադրվել է 8 տոկոսով շատ էլեկտրաէներգիա՝ 826.3 մլն կիլովատ ժամ: Նշենք, որ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև դրա փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]